Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ

Հոջկինի հիվանդություն`  լիմֆոգրանուլեմատոզ

Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը: Հիվանդությանը բնորոշ է աշվային հանգույցներում Շտերնբերգի-Բերեզովսկու-Ռիդի բջիջների առկայությունը, հենց այդ երեք գիտնականներն են ուսումնասիրել Հոջկինի հիվանդությունը: Սովորաբար հիվանդությունը դրսևորվում է դեռահասների մոտ, սակայն հանդիպում է նաև 20 և 50 տարեկան հասակի անձանց շրջանում: Հոջկինի հիվանդության ախտանիշներն են` ստոծանուց վերև ավշային հանգույցների մեծացումը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 39oC, փայծաղի մեծացումը: Առաջին ախտանիշների դեպքում հարկ է անհապաղ դիմել բժշկի:

 

Տարբերում են լիմֆոգրանուլեմատոզի 5 տեսակ.


  • հանգուցային սկլերոզ (ավելի քան 75% դեպքերում),
  • լիմֆոգրանուլեմատոզ, որն ուղեկցվում է լիմֆոիդային հյուծվածությամբ,
  • լիմֆոցիտների թվի ավելացմամբ հիվանդություն,
  • խառը-բջջային,
  • հանգուցային` լիմֆոցիտների առավելությամբ:

 

Մինչ այժմ հայտնի չեն Հոջկինի հիվանդության պատճառները: Անցյալ դարի բժիշկները կարծում էին, որ լիմֆոգրանուլեմատոզը հիմնականում տուբերկուլոզի դրսևորումն է: Նրանք առաջ էին քաշում ժառանգական և վիրուսային տեսակետներ, սակայն, եթե հիվանդությանը, համաձայն միջազգային դասակարգման, տրվի սահմանում, ապա այն կդասվի չարորակ լիմֆոմային: Վիրուսի տեսակետը ժխտվում է, քանի որ շատ գիտնականների կարծիքով ավշային համակարգում վիրուսի առկայությունը ոչ մի կերպ կապված չէ դրա ազդեցությամբ հիվանդության առաջացման հետ: Այս հիմնավորվածությամբ էլ բժիշկները կարծում են, որ խախտվում են T-լիմֆոցիտների գործառույթները, որոնք ազդում են բջջային իմունիտետի իջեցման վրա:

 

Ախտանիշները

 

Հոջկինի հիվանդության դրսևորման հիմնական ախտանիշը ավշային հանգույցների չափերի վիզուալ մեծացումն է, որոնք տեղակայված են պարանոցի, թևատակերի և աճուկային հատվածներում: Գեղձերի մեծացումն անցավ է ընթանում, սակայն չարժե սպասել, որ դրանք կփոքրանան: Առաջին հերթին, վնասվում է կրծքավանդակի ավշային հյուսվածքը և այն ճնշում է թոքերի ու բրոնխների վրա: Եվ, որպես հետևանք, շնչառության հետ կապված դժվարություններ, նաև հազ է սկսվում: Հիվանդի  մոտ անընդմեջ առատ քրտնարտադրություն, քաշի կտրուկ նվազում  է նկատվում, մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս  ախտընթացն ուղեկցվում է տկարությամբ, վիճակի ընդհանուր վատացմամբ, մաշկային ծածկույթների գունատությամբ: Հիվանդությունը մարդու օրգանիզմում կարող է սաստկանալ նաև առանց ախտանիշների: Հոջկինի թաքնված հիվանդությունն առավել վտանգավոր է, քանի որ վաղ փուլերում գործնականում հնարավոր չէ կանգնեցնել հիվանդության զարգացումը:

 

Հետևանքները

 

Ինչպես մյուս հիվանդությունների, այնպես էլ լիմֆոգրանուլեմատոզի դեպքում, ձգձգված և ոչ ճիշտ բուժումը կարող է լուրջ բարդություններ հրահրել, երբեմն այն վտանգավոր կյանքի համար: Սակայն նման ծանր հետևանքներ կարող են սկսվել միայն բուժմանն իմիջիայլոց վերաբերվելու պարագայում: 

 

Վաղ փուլերում հիվանդությունը դրսևորվում է արգանդում, հետանցքում, միզուկում բուշտերի, նաև այլ տեղերում խոցերի տեսքով: Ուշացած փուլերում այդ բարդությունները հանգեցնում են միզուկի նեղացման, աղիքների անանցելիության և այլն, որոնց հեռացման համար պահանջվում է վիրահատական միջամտություն: Դրա համար ծայրահեղ անհրաժեշտ է հիվանդության վաղ փուլերում ժամանակին բուժումը:

 

Բուժման միջոցներն ու հավանական բարդությունները

 

Չնայած լիմֆոգրանուլեմատոզի տեսակներին և զարգացման փուլերին, դրա հմնական նպատակը հիվանդության վաղ փուլերում բուժումն է: Այս փուլում բուժումն անցկացվում է քիմիա- և ճառագայթային թերապիայի մեթոդով: Ճառագայթվում են ավշային հանգույցների որոշակի խմբեր: Առավել ուշ փուլերում անցկացվում է քիմիաթերապիա, որի բուժումը 6-8 կուրս է: Եթե նման բուժումը դրական արդյունք չի տալիս, ապա հարկ է կիրառել ավելի արդյունավետ մեթոդ. բարձրչափաքանակով քիմիաթերապիա` գլխուղեղի աուտոլոգիկ փոխպատվաստմամբ:

 

Սովորաբար բուժումը ստացիոնար է: Եթե պացիենտի մոտ դեղերը տանելի են, ապա բուժումը շարունակվում է ամբուլատոր պայմաններում: Բժիշկը կարող է նշանակել նաև բուսաբուժություն (տարբեր թուրմերի և խոտերի կիրառում` թերապևտիկ նպատակներով):

 

Բուժումից հետո կայուն իմունիտետը թույլ չի տալիս Հոջկինի հիվանդությանը կրկնվել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dic.academic.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ